09:45  ,  30 նոյեմբերի, 2015

Վան Նիստելրոյը շնորհավորել է Ջեյմի Վարդիին

Հոլանդիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկու Ռուդ վան Նիստելրոյը շնորհավորել է «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիին, որը վերջերս գերազանցել էր նրա ռեկորդը:

«Հիանալի է Վարդի: Այժմ դու համար առաջինն ես եւ արժանի ես դրան»,- Instagram-ում գրել է Նիստելրոյը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 14-րդ տուրում գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը՝ 28-ամյա Վարդին դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 11-րդ խաղում անընդմեջ: 2003-ին Նիստելրոյը Անգլիայի առաջնությունում գոլ էր խփել 10 խաղերում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով