10:10  ,  30 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» ցանկանում է ձեռք բերել Դենիս Չերիշեւին

Մոսկվայի «Սպարտակը» հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Չերիշեւի ծառայություններով:

«Спорт-Экспресс»-ը գրում է, որ Դմիտրի Ալենիչեւը ցանկանում է 24-ամյա ռուսաստանցուն տեսնել իր թիմում: Չերիշեւը խաղային պրակտիկա չունի Արքայական ակումբում եւ կարող է հեռանալ, որպեսզի լավ մարզավիճակով մոտենա Եվրո-2016-ին:

«Սպարտակի» տրանսֆերային ցուցակում են նաեւ Գելզենկիրխենի «Շալկեի» կամերունցի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը եւ անգլիական «Սաութհեմփթոնի» սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում