23:20  ,  29 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» Կազան է մեկնել առանց Յուրա Մովսիսյանի

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները մեկնել են Կազան, որտեղ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղ են անցկացնելու «Ռուբինի» հետ, հայտնում է ակումբի կայքը:

Դմիտրի Ալենիչեւի թիմի կազմում մեկնել են 20 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մնացել է Մոսկվայում եւ շարունակում է մարզվել անհատական ծրագրով:

«Ռուբին» - «Սպարտակ» խաղը կկայանա նոյեմբերի 30-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում