20:49  ,  29 նոյեմբերի, 2015

«Ռեալը» միավորներ չկորցրեց

Իսպանական Պրիմերայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էյբարի» դարպասը: Հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց ուելսցի Գարեթ Բեյլը, իսկ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն 82-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը:

Արքայական ակումբը 27 միավորով մնաց երրորդ տեղում եւ շարունակում է 6 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային»: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 29 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 0:2

Գարեթ Բեյլ, 43, Կրիշտիանու Ռոնալդու, 82 (11մ)

«Սեւիլիա» - «Վալենսիա»՝ 1:0

Սերխիո Էսկուդերո, 50

Հեռացումներ՝ Ժոաո Կանսելո, 35, Խավի Ֆուեգո, 76 (երկուսն էլ՝ «Վալենսիա») 

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկ»՝ 0:3

Արից Ադուրիս, 1, 24 (11մ), 60

Հեռացում՝ Այմերիկ Լապորտ, 64 («Աթլետիկ») 

«Խետաֆե» - «Վիլյառեալ»՝ 2:0

Անխել Լաֆիտա, 21, Ալվարո Վասկես, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս