21:05  ,  29 նոյեմբերի, 2015

Նիկո Ռոսբերգը՝ Աբու Դաբիի եզրափակիչ Մեծ մրցանակի հաղթող

«Մերսեդեսի» գերմանացի արշավորդ Նիկո Ռոսբերգը հաղթեց Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակում, որն այս մրցաշրջանի վերջին մրցումն էր:

Ռոսբերգը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ նրան հաջորդեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը: Լավագույն եռյակը եզրափակեց Կիմի Ռայկոնենը «Ֆերարիից», որի գերմանացի արշավորդ Սեբաստիան Ֆետելը գրավեց չորրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Լյուիս Հեմիլթոնը 3 Մեծ Մրցանակ առաջ էր ապահովել հաղթողի տիտղոսը՝ դառնալով Ֆորմուլա-1-ի եռակի չեմպիոն: Ռոսբերգը նախորդ փուլում ապահովել էր փոխչեմպիոնի տիտղոսը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Սեբաստիան Ֆետելը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում