20:21  ,  29 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարտին»

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»:

Դորտմունդցիներին հաջողվեց խփել արագ գոլ, որը երրորդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց գերմանացի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն: 19-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց հաշիվը՝ խփելով 16-րդ գոլը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: Առաջին խաղակեսում «Շտուտգարտին» հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն ընդմիջումից հետո հյուրերի գերմանացի պաշտպան Գեորգ Նիդեմեյերը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ ավելացված ժամանակում Օբամեյանգը դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին: Ռմբարկուների ցուցակում գաբոնցին 3 գնդակով առաջ անցավ Ռոբերտ Լեւանդովսկուց

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

Երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» շարունակում է 8 միավոր զիջել Մյունխենի «Բավարիային»:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Շտուտգարտ»՝ 3:1

Գոնսալո Կաստրո, 3, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 19, 90+1, Գեորգ Նիդեմեյեր, 65 (ինքնագոլ) – Դանիել Դիդավի, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով