18:20  ,  29 նոյեմբերի, 2015

«Անժին» խուսափեց պարտությունից ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում Մախաչկալայի «Անժին» տանը ոչ ոքի խաղաց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ՝ 1:1:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը չէր հայտավորվել Դաղստանի թիմի կազմում:

«Անժին» 12 միավորով հետնապահն է, իսկ առաջատար ԲԿՄԱ-ն ունի 37 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Անժի» - ԲԿՄԱ՝ 1:1

Իլյա Մաքսիմով, 55 – Կիրիլ Նաբաբկին, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում