17:48  ,  29 նոյեմբերի, 2015

Արտակ Դաշյանի գոլը սկիզբ դրեց «Վարդարի» հաղթանակին

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Վարդարը» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ռանովային»:

Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց վերջերս վնասվածքից ապաքինված Արտակ Դաշյանը: 26-ամյա կիսապաշտպանը «Վարդարի» մեկնարկային կազմում խաղաց 77 րոպե: 

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը որակազրկման պատճառով չէր հայտավորվել «Վարդարի» կազմում:

«Վարդարն» ունի 39 միավոր եւ 4 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Շկենդիյայից»:

Տեսանյութում Դաշյանի գոլը՝ 1:33-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով