17:03  ,  29 նոյեմբերի, 2015

Արտակ Ալեքսանյանի գոլի շնորհիվ Արմավիրի «Տորպեդոն» հաղթեց «Վոլգային»

Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) 16-րդ տուրում Արմավիրի «Տորպեդոն» տանը նվազագույն հաշվով հաղթել է Նիժնի Նովգորոդի «Վոլգային»:

Դաշտի տերերի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է 24-ամյա կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, որը մեկնարկային կազմում խաղացել է 90 րոպե:

«Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Արթուր Մինոսյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես է եկել 56 րոպե:

«Տորպեդոն» 16 միավորով հետնապահն է, իսկ «Վոլգան» 29 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով