16:52  ,  29 նոյեմբերի, 2015

Բարձրագույն խումբ. Տարվա վերջին խաղային օրվա արդյունքները

«Շիրակ» - «Գանձասար-Կապան» եւ «Բանանց» - «Միկա» խաղերով Հայաստանի առաջնությունում եզրափակվեց ֆուտբոլային տարին: Գյումրիում 2:1 հաշվով հաղթեց «Շիրակը», իսկ Երեւանում գրանցվեց 1:1 հաշիվը:

15-րդ տուրից հետո առաջատարը 32 միավոր հավաքած «Ալաշկերտն» է, որին 2 միավոր զիջում է «Փյունիկը»: Լավագույն եռյակը եզրափակող «Արարատն» ունի 25 միավոր, իսկ «Շիրակը» 24 միավորով չորրորդն է:

Հայաստանի Բարձրագույն խմբում ընդմիջում կլինի մինչեւ մարտ ամիսը: 16-րդ տուրն անցկացվելու է 2016 թվականի մարտի 5-ին եւ 6-ին:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

Նոյեմբերի 29

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 2:1

Դավիթ Հակոբյան, 10, Վիուլեն Այվազյան, 85 – Գեղամ Հարությունյան, 82

«Բանանց» - «Միկա»՝ 1:1

Վահագն Այվազյան, 9 – Սամվել Մելքոնյան, 18

Նոյեմբերի 28

«Արարատ» - «Ուլիս»՝ 3:1

Հայկ Հունանյան, 12, ինքնագոլ, Գեւորգ Նռանյան, 40, Մհեր Սահակյան, 60 - Վիգեն Ավետիսյան, 90+2

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով