13:41  ,  29 նոյեմբերի, 2015

Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայում

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական տուրում «Նոյշտրելիցը» մրցակցի խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Օպտիկին»: 

«Նոյշտրելիցի» երկրորդ գոլը 86-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 22-ամյա հարձակվողը մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին: 

16-րդ տուրից հետո «Նոյշտերլիցը» 24 միավորով 9-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում