14:26  ,  29 նոյեմբերի, 2015

Բենիտեսը չի խոչընդոտի Ռոնալդուի տրանսֆերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը չի խոչընդոտի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերին, գրում է Sunday People-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը լարված հարաբերություններ ունի իսպանացի մասնագետի հետ եւ չի ցանկանում խաղալ նրա գլխավորությամբ: Բրիտանական մամուլի համաձայն՝ Ռոնալդուն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին: 30-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբում խաղացել է 2003-2009-ը:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողն Արքայական ակումբի կազմում անցկացրել է 17 խաղ՝ խփելով 19 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս