01:39  ,  29 նոյեմբերի, 2015

«Միլանը» հաղթեց խոշոր հաշվով, Նիանգը՝ դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ

Իտալական A Սերիայի 14-րդ տուրում «Միլանը» տանը 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ: Տանտերերից դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ ֆրանսիացի 20-ամյա կիսապաշտպան Մ՛Բայե Նիանգը:

Այս հաղթանակից հետո «Միլանը» 23 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Միլան» - «Սամպդորիա»՝ 4:1

Ջակոմո Բոնավենտուրա, 16, Մ՛Բայե Նիանգ, 38 (11մ), 49, Լուիս Ադրիանո, 79 – Էդեր, 87 (11մ)

«Տորինո» - «Բոլոնիա»՝ 2:0

Անդրեա Բելոտի, 75, Ջուզեպե Վիվես, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում