00:53  ,  29 նոյեմբերի, 2015

«Նանտը» միավորներ կորցրեց, Մուկանջոն շրջանցեց Իբրահիմովիչին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» 0:0 հաշվով ավարտեց «Բաստիայի» դեմ տնային խաղը եւ 20 միավորով մնաց 10-րդ տեղում:

«Գազելեկ Այաչո» - «Լորյեն» խաղում գրանցվեց 1:1 հաշիվը, իսկ հյուրերի կամերունցի հարձակվող Բենժամին Մուկանջոն 11-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում եւ, մեկ գնդակով առաջ անցնելով ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչից, միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

«Նանտ» - «Բաստիա»՝ 0:0

Հեռացում՝ Ալեքսանդր Բեդոյա, 90+1 («Նանտ»)

«Անժե» - «Լիլ»՝ 2:0

Ժիլ Սունու, 20, Իսմայել Տրաորե, 25

Հեռացում՝ Ռենատո Ցիվելի, 68 («Լիլ»)

«Գազելեկ Այաչո» - «Լորյեն»՝ 1:1

Մոհամեդ Լարբի, 18 – Բենժամին Մուկանջո, 31 (11մ)

«Ռեյմս» - «Ռեն»՝ 2:2

Աիսա Մանդի, 59, Նիկոլա Դե Պրեւիլ, 67 – Ջերեմիա Բոգա, 44, Կամիլ Գլիսիցկի, 88

Հեռացում՝ Ջաբա Կանկավա, 64 («Ռեյմս»)

«Թուլուզ» - «Նիցա»՝ 2:0

Մարտին Բրեթվեյթ, 31 (11մ), Վիսամ Բեն Յեդեր, 58

Հեռացում՝ Մուեզ Հասեն, 29 («Ռեյմս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով