00:20  ,  29 նոյեմբերի, 2015

Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի պատմական ռեկորդը (ֆոտոշարք)

«Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, Անգլիայի առաջնության 14-րդ տուրում գրավելով « Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 11-րդ խաղում անընդմեջ, գրում է Daily Mail-ը:

Նախորդ ռեկորդը պատկանում էր Հոլանդիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկու Ռուդ վան Նիստելրոյին, որը 2003-ին Անգլիայի առաջնությունում գոլ էր խփել 10 խաղերում անընդմեջ:

Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վարդին խփել է 14 գոլ եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Այս տարի նա նաեւ նորամուտն էր նշել Անգլիայի հավաքականում, որի կազմում արդեն անցկացրել է 4 խաղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով