22:04  ,  28 նոյեմբերի, 2015

ՊՍԺ-ն մեծացնում է առավելությունը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 4:1 հաշվով հաղթեց «Տրուային»: ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն անվրեպ իրացրեց 11 մետրանոցը եւ 10 գոլով հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող Բենժամին Մուկանջոյին («Լորյեն»):

Փարիզցիներն ունեն 41 միավոր եւ 16 միավոր առաջ անցան երկրորդ տեղում գտնվող «Լիոնից»:

Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր

ՊՍԺ - «Տրուա»՝ 4:1

Էդինսոն Կավանի, 50, Զլատան Իբրահիմովիչ, 58 (11մ), Լեյվին Կյուրզավա, 67, Ժան-Կեւին Օգյուստեն, 84 - Թոմաս Այասե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով