22:40  ,  28 նոյեմբերի, 2015

ՀՖՖ նախագահը կհանդիպի Red Eagles-ի անդամների հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կհանդիպի Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբի անդամների հետ:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում, տեղեկացնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Red Eagles-ն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով հանդիպում ՀՖՖ նախագահի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով