21:01  ,  28 նոյեմբերի, 2015

«Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ

Անգլիական Պրեմյեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»:

Այս հաղթանակի շնորհիվ մանչեսթերցիները վաստակեցին 29 միավոր եւ ժամանակավորապես բարձրացան առաջին տեղ:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 3:1

Կեւին դե Բրույնե, 9, Ֆաբիան Դելֆ, 20, Ալեքսանդր Կոլարով, 69 – Շեյն Լոնգ, 49

«Աստոն Վիլա» - «Ուոթֆորդ»՝ 2:3

Միկա Ռիչարդս, 41, Ջորդան Այու, 89 – Օդիոն Իգհալո, 17, Ալան Հաթոն, 69 (ինքնագոլ), Տրոյ Դենի, 85

«Բորնմութ» - «Էվերտոն»՝ 3:3

Ադամ Սմիթ, 80, Ժունիոր Ստանիսլաս, 87, 90+7 – Ֆունյես Մորի, 25, Ռոմելու Լուկակու, 36, Ռոս Բարկլի, 90+5

«Քրիսթալ Փելաս» - «Նյուքասլ»՝ 5:1

Ջեյմս ՄքԱրթուր, 14, 90, Յաննիկ Բոլասյե, 17, 47, Ուիլֆրիդ Զահա, 41 – Պապիս Սիսե, 10

«Սանդերլենդ» - «Սթոք Սիթի»՝ 2:0

Պատրիկ վան Անհոլթ, 82, Դունկան Վաթմոր, 85

Հեռացում՝ Ռայան Շոուկրոս, 47 («Սթոք Սիթի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում