20:19  ,  28 նոյեմբերի, 2015

«Բավարիան»՝ առանց խնդիրների

Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 2:0 հաշվով հաղթեց Բեռլինի «Հերտային»: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկան գերմանացի Թոմաս Մյուլերն ու ֆրանսիացի Կինգսլի Կոմանը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը տարավ 13-րդ հաղթանակը եւ 11 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել եւ նոյեմբերի 29-ին կընդունի «Շտուտգարտին»:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» - «Հերտա»՝ 2:0

Թոմաս Մյուլեր, 34, Կինգսլի Կոման, 41

«Հանովեր» - «Ինգոլշտադտ»՝ 4:0

Մարսելո, 5, Լեոն Անդրեասեն, 11, Կենան Կարման, 24, Ուֆե Բեչ, 85

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Մ.»՝ 3:3

Ստիվեն Ցուբեր, 11, Եվգեն Պոլանսկի, 34, Նադիեմ Ամիրի, 41 – Ֆաբիան Ջոնսոն, 5, 87, Յոսիպ Դրմիչ, 56

«Մայնց» - «Այնտրախտ Ֆ.»՝ 2:1 

Յոշինիրո Մուտո, 5, Յունուս Մալի, 42 – Հարիս Սեֆերովիչ, 61

Հեռացում՝ Ալեքս Մեյեր, 40 («Այնտրախտ»)

«Վերդեր» - «Համբուրգ»՝ 1:3

Անտոնի Ուջա, 62 – Իվո Իլիչեւիչ, 3, Միխայել Գրեգորիչ, 27, Նիկոլայ Մյուլեր, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում