19:47  ,  28 նոյեմբերի, 2015

Վահե Բադալյանը` Եվրոպայի երիտասարդական փոխչեմպիոն

Լեհաստանի Կոլոբժեգ քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալակիր է դարձել 52 կգ քաշային Վահե Բադալյանը:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը պարտվել է Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը: Հայաստանի թիմը հայրենիք կվերադառնա 2 մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում