19:09  ,  28 նոյեմբերի, 2015

Բենզեման կարող է չմասնակցել Եվրո-2016-ին

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման կարող է չմասնակցել ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ փուլին: Պատճառը Ֆրանսիայի հավաքականի եւ «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի երթարկելու գործով սկանդալն է, որում կասկածյալների թվում է նաեւ Բենզեման, գրում է L'Equipe-ը:

Եթե 27-ամյա հարձակվողի մեղքը բացահայտվի, նա կկորցնի տեղը Ֆրանսիայի հավաքականում:

Ավելի վաղ Բենզեման խոստովանել էր, որ միջնորդ է եղել Վալբուենային շանտաժի ենթարկածների եւ ֆուտբոլիստի միջեւ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս