17:47  ,  28 նոյեմբերի, 2015

«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց «Փյունիկի» հետ եւ տարին ավարտեց առաջին տեղում

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 15-րդ տուրի կոնտրոնական խաղում առաջատար «Ալաշկերտն» ու երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը» չպարզեցին հաղթողին: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում գրանցվեց 0:0 հաշիվը:

«Ալաշկերտը» 32 միավորով պահպանեց առաջին տեղը եւ ձմեռային արձակուրդի է գնում «Փյունիկի» նկատմամբ 2 միավորի առավելությամբ:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում «Արարատը» 3:1 հաշվով հաղթել էր «Ուլիսին» եւ 25 միավորով բարձրացել երրորդ տեղ:

Հայաստանի Բարձրագույն խմբում նոյեմբերի 29-ին ֆուտբոլային տարին կեզրափակվի «Շիրակ» - «Գանձասար-Կապան» եւ «Բանանց» - «Միկա» խաղերով, որոնցից հետո ընդմիջում կհայտարարվի մինչեւ մարտ ամիսը: 16-րդ տուրն անցկացվելու է 2016 թվականի մարտի 5-ին եւ 6-ին:

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

Նոյեմբերի 28

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0:0

«Արարատ» - «Ուլիս»՝ 3:1

Հայկ Հունանյան, 12, ինքնագոլ, Գեւորգ Նռանյան, 40, Մհեր Սահակյան, 60 - Վիգեն Ավետիսյան, 90+2

Նոյեմբերի 29

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 15:00-ին

«Բանանց» - «Միկա»՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում