16:29  ,  28 նոյեմբերի, 2015

«Լեսթերը» սահմանել է Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկուի գինը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության ընթացիկ առաջատար «Լեսթեր Սիթին» սահմանել է թիմի լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդիի տրանսֆերային գինը, հաղորդում է The Telegraph-ը: Ակումբը, չցանկանալով այս փուլում կորցնել առաջատարին, պահանջում է առնվազն 30 միլիոն ֆունտ ստերլինգ: 28-ամյա ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն մի քանի առաջատար ակումբներ: Վարդիի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը:

Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը գրավելու դեպքում, Վարդին գոլի հեղինակ կդառնա 11 անընդմեջ հանդիպումներում եւ կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկն հարձակվող, հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը:

Հիշեցնենք, որ Վարդին 13 գոլով Պրեմյեր լիգայի ռմբարկուների մրցավազքի ընթացիկ առաջատարն է:

Նոյեմբերի 28-ին կայանալիք «Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում