13:44  ,  28 նոյեմբերի, 2015

«Բավարիայի» ռեկորդային շահույթը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել ռեկորդային ֆինանսական ցուցանիշի մասին: Անցած ֆինանսական տարում գերմանական սուպերակումբի օպերացիոն շահույթը կազմել է 111,3 միլիոն եվրո մինչեւ հարկերի վճարումը, հաղորդում է Bild-ը: Զուտ շահույթը 23,8 միլիոն եվրո է:

Ակումբի եկամուտը կազմել է 523,7 միլիոն եվրո: Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի խաղացողների, մարզիչների եւ ակումբի բոլոր աշխատակիցների ընդհանուր աշխատավարձը տարեկան 227,3 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս