11:17  ,  28 նոյեմբերի, 2015

«Սպարտակը» բանակցում է երեք օտարերկրացի հարձակվողների հետ

Մոսկվայի «Սպարտակը» կձգտի ձմռանը ձեռք բերել երկու-երեք ֆուտբոլիստների: Նրանցից մեկը կուժեղացնի հարձակման գիծը, հաղորդում է Izvestia-ն: Ռուսական ակումբն արդեն բանակցում է «Ֆիգեյրենսեի» 19-ամյա բրազիլացի հարձակվող Կլեյտոնի, Լոնդոնի «Չելսիի» 28-ամյա ֆրանսիացի խաղացող Լոիկ Ռեմիի եւ վարձակալությամբ պորտուգալական «Բենֆիկայում» հանդես եկող 27-ամյա հույն հարձակվող Կոնստանտինոս Միտրօղլուի հետ, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է անգլիական «Ֆուլհեմին»:

«Սպարտակը» պատրաստվում է վաճառել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, իսկ հարձակվողներ Զե Լուիշն ու Դենիս Դավիդովն էլ առայժմ չեն բավարարում Դմիտրի Ալենիչեւի գլխավորած մարզչական շտաբի պահանջները:

Ռուսաստանի տրանսֆերների ձմեռային փուլը հունվարի 27-ից փետրվարի 26-ն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում