10:28  ,  28 նոյեմբերի, 2015

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ», «Բավարիա» - «Հերտա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» կընդունի 14-րդ տեղում ընթացող «Ռեալ Սոսյեդադին»: Բուքմեյքերները չեն կասկածում կատալոնական ակումբի հաղթանակին, որի հավանականության գործակիցը 1.07 է: Ոչ ոքին ստացել է 13.00, հյուրերի հաղթանակը՝ 23.00 գործակիցը:

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» կընդունի Բեռլինի «Հերտային»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1.08 է, ոչ ոքիինը՝ 11.00: Չորրորդ տեղում ընթացող «Հերտայի» հաղթանակի հնարավորությունը գնահատվում է 26.00 գործակցով:

«Բավարիա» - «Հերտա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում