00:43  ,  28 նոյեմբերի, 2015

«Չելսին» պատրաստ է 45 միլիոն ֆունտ վճարել Ֆրանկ Ռիբերիի համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է գնել Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, հաղորդում է 90min.com-ը: Ակումբի ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 32-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 45 միլիոն ֆունտ ստերլինգ:

Գործարքը կարող է տեղի ունենալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ռիբերին վնասվածքի պատճառով ութ ամիս խաղադաշտ դուրս չի եկել: Ֆուտբոլիստը նաեւ լարված հարաբերություններ ունի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում