ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հերթական տուրերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը հետ է թողել «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին եւ Ռաուլ Խիմենեսին «Բենֆիկայից»:
Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում լավագույնը «Սպորտինգի» խաղացող Ֆրեդի Մոնտերոն է:
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր
1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 33 տոկոս
2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)՝ 27 տոկոս
3. Ռաուլ Խիմենես («Բենֆիկա»)՝ 19 տոկոս
Եվրոպայի լիգա, 5-րդ տուր
1. Ֆրեդի Մոնտերո («Սպորտինգ»)՝ 31 տոկոս
2. Ջեք Թոսուն («Բեշիկթաշ»)՝ 28 տոկոս
3. Ֆերնանդաո («Ֆեներբահչե»)՝ 25 տոկոս
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում