22:40  ,  27 նոյեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Լիոնել Մեսին՝ տուրի լավագույն խաղացող

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի հերթական տուրերի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը: Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը հետ է թողել «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին եւ Ռաուլ Խիմենեսին «Բենֆիկայից»:

Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում լավագույնը «Սպորտինգի» խաղացող Ֆրեդի Մոնտերոն է:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

1. Լիոնել Մեսի («Բարսելոնա»)՝ 33 տոկոս

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)՝ 27 տոկոս

3. Ռաուլ Խիմենես («Բենֆիկա»)՝ 19 տոկոս

Եվրոպայի լիգա, 5-րդ տուր

1. Ֆրեդի Մոնտերո («Սպորտինգ»)՝  31 տոկոս

2. Ջեք Թոսուն («Բեշիկթաշ»)՝ 28 տոկոս

3. Ֆերնանդաո («Ֆեներբահչե»)՝ 25 տոկոս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս