Մադրիդի «Ռեալը» երեք շաբաթով զրկվեց կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանից, հաղորդում է AS-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստն ազդրի մկանային վնասվածք է ստացել Դոնեցկի «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի խաղում:
«Ռեալը» Լվովում կայացած խաղում առավելության էր հասել 4:3 հաշվով, 22-ամյա Վարանը հարկադրաբար փոխարինվել էր 33-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ առաջիկայում «Ռեալին» չեն օգնի նաեւ պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Մարսելոն, որոնք նույնպես վնասվածքներ ունեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում