22:25  ,  27 նոյեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. «Տաշիրը» չկարողացավ նվաճել բրոնզե մեդալները

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտված ազատ ոճի  ըմբշամարտի աշխարհի ակումբային գավաթի խաղարկության բրոնզե մեդալների համար պայքարում հայկական «Տաշիրը» 1:7 հաշվով պարտվել է իրանական «Քեֆայաթիին», հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Կիսաեզրափակչում հայ ազատոճայինները 2:6 հաշվով պարտվել էին ԱՄՆ-ն ներկայացնող «Տիտան Մերկուրի» ակումբին: 

«Տաշիր» ակումբը ներկայացնում էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Երվանդ Թադեւոսյանը (61 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ) եւ իրանցի չորս ըմբիշներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում