21:34  ,  27 նոյեմբերի, 2015

Նիկիտա Սիմոնյանն՝ Արմավիրի պատվավոր քաղաքացի

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Որոշումն ընդունել է Արմավիրի քաղաքային դուման:

«Արմավիրի «Տորպեդո» ֆուտբոլային ակումբը սրտանց շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների կյանք, երջանկություն: Մենք հիշում ենք ձեր նվաճումները եւ հպարտանում դրանցով»,- գրում է Արմավիրի «Տորպեդոյի» պաշտոնական կայքը:

89-ամյա Նիկիտա Սիմոնյանը ծնվել է Արմավիրում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում