18:24  ,  27 նոյեմբերի, 2015

«Բանանցը» եւս հավաք չի անցկացնի Թուրքիայում

Երեւանի «Բանանցն» առաջիկա ձմեռային դադարի ժամանակ մարզական հավաքներ Թուրքիայում չի անցկացնի: Թիմը նախորդ տարիներին ձմեռային մարզումներ էր անցկացնում Թուրքիայում: 

«Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին: 

Նոյեմբերի 29-ին «Բանանցը» 2015-ի վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016թ. մարտի 6-ին: 

Հիշեցնենք, որ Թուրքիայում ձմեռային հավաք անցկացնելուց հրաժարվել էր նաեւ Երեւանի «Փյունիկը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով