16:11  ,  27 նոյեմբերի, 2015

Պիզելիին գնելու ցանկություն ունեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Քաթարի եւ Բրազիլիայի ակումբներ

Ղազախստանի «Ակտոբեի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով հետաքրքրված են Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Իրանի, Քաթարի եւ Բրազիլիայի ակումբներ, հաղորդում է sports.kz-ն:

«Ակտոբեն» հայտարարել էր 8 ֆուտբոլիստների վաճառքի մասին: Նրանց թվում է նաեւ 31-ամյա Պիզելին, որի գործակալի խոսքով՝ ֆուտբոլիստը դեմ չէ մնալ «Ակտոբեում»:

Սակայն հաջորդ տարի «Ակտոբեի» ֆինանսավորումը կտրուկ կրճատվելու է: Ավարտված մրցաշրջանում Ակտյուբինսկի թիմը նվաճել է Ղազախստանի առաջնության բրոնզե մեդալները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում