Ֆուտբոլի Պերուի առաջնության հերթական տուրում «Ալյանսան» տանը 2:0 հաշվով առավելության է հասել «Սպորտինգ Քրիսթալի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է հայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը եղել է «Ալյանսայի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 73-րդ րոպեին:
Պերուի առաջնության 17 հանդիպումներում 29-ամյա Գեւգեոզյանը խփել է չորս գնդակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում