15:14  ,  27 նոյեմբերի, 2015

Մաուրո Գեւգեոզյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Պերուի առաջնության հերթական տուրում «Ալյանսան» տանը 2:0 հաշվով առավելության է հասել «Սպորտինգ Քրիսթալի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է հայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը եղել է «Ալյանսայի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 73-րդ րոպեին:

Պերուի առաջնության 17 հանդիպումներում 29-ամյա Գեւգեոզյանը խփել է չորս գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում