16:48  ,  27 նոյեմբերի, 2015

Գվարդիոլան ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդունել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, հաղորդում է իսպանական Cadena COPE ռադիոկայանը: 2016թ. հունվարին 44-ամյա կատալոնացի մասնագետը «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի նախնական պայմանագիր եւ ամռանը կտեղափոխվի անգլիական Պրեմյեր լիգա՝ փոխարինելով չիլիացի Մանուել Պելեգրինիին: «Բավարիան» Գվարդիոլայից պատասխան էր պահանջել մինչեւ դեկտեմբերի 30-ը:

Սպասվում է, որ մյունխենյան ակումբում Գվարդիոլային կփոխարինի իտալացի Կարլո Անչելոտին, որն անցած մրցաշրջանում «Ռեալից» հեռանալուց հետո հանգիստ է վերցրել:

Գվարդիոլան 2013-ից է գլխավորում «Բավարիան»: Նախքան այդ նա չորս տարի զբաղեցնում էր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում