18:02  ,  27 նոյեմբերի, 2015

Փոլ Սքոուլզ. «Բարսելոնան» ու «Բավարիան» մղոններով առաջ են մյուս թիմերից

Այժմ Եվրոպայի լավագույն թիմերն են Մյունխենի «Բավարիան» եւ կատալոնական «Բարսելոնան», ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը:

«Ես կասեի, որ այս մրցաշրջանում «Բարսելոնային» առավել մոտ է «Բավարիան»: Սակայն անցած տարի կատալոնական թիմը ոչնչացրեց մյունխենցիներին: Այժմ «Բավարիան» զգալիորեն ուժեղացել է: Նրանք հրավիրել են Դուգլաս Կոստային, որը լավ տեսք ունի: Գարնանը չկային Ռիբերին ու Ռոբենը: Այժմ Ռոբենը վերադարձել է: Այս տարի եթե կայանա «Բավարիայի» եւ «Բարսելոնայի» դիմակայությունը, ապա պայքարն ավելի հետաքրքիր կլինի: Այդուամենայնիվ, ես առավելությունը տալիս եմ «Բարսելոնային»:

Կարծում եմ՝ այս երկու թիմերը մղոններով առաջ են մյուսներից: Հնարավոր է՝ «Ռեալն» է նրանց մոտ, բայց միայն լավ մարզավիճակում: Իսկ առայժմ մադրիդցիները հեռու են «Բարսելոնայից» եւ «Բավարիայից»: Մյուսները եւս չեն կարող մրցակցել»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է ESPN-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում