14:20  ,  27 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլիստների եւ մարզիչների 82 տոկոսը «Ոսկե գնդակը» տալիս են Մեսիին

Իսպանական El Mundo Deportivo-ն անցկացրել է հարցում, որին մասնակցել են 25 երկրների ֆուտբոլիստներ, նախկին խաղացողներ եւ մարզիչներ: Նպատակը եղել է պարզել, թե տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում ով է առաջատարը:

Հարցման մասնակիցների 82.4 տոկոսը նախապատվությունը տվել է «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարն է:

Հարցման 100 մասնակիցներից 32-ը գործող ֆուտբոլիստ է, 32-ը նախկին խաղացող, 28-ը՝ մարզիչ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում