13:47  ,  27 նոյեմբերի, 2015

Ռոնալդու. Երազում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն երազում է կարիերան ավարտել Արքայական ակումբում:

«Ինձ երիտասարդ եմ զգում: 30 տարեկան եմ, կցանկանայի խաղալ եւս հինգ-վեց տարի: Հույս ունեմ պահպանել նախորդ մրցաշրջաններիս խաղամակարդակս: Հասկանում եմ, որ բարդ կլինի, բայց ամեն ինչ հնարավոր է: Ցանկանում եմ հաղթել աշխարհի լավագույն ակումբում: «Ռեալի» հետ պայմանագիր ունեմ մինչեւ 33 տարեկան: Բազմիցս ասել եմ, որ երազանքս է կարիերաս ավարտել Մադրիդում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հիմնական մրցակիցներս են Ռունին, Ագուերոն, Լեւանդովսկին, Նեյմարը, Բենզեման, Լուիս Սուարեսը: Լավ խաղացողները շատ են, բայց ես ցանկանում եմ հաղթել:  

Շատերը կարծում են, որ 30-ից հետո ֆուտբոլիստները սկսում են վատ խաղալ: Բայց ամեն ինչ ճիշտ անելու դեպքում, այդպես չի լինի: Ես հիմա ինձ զգում եմ 25 տարեկանի նման»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է World Soccer-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն չորս անգամ արժանացել է «Ոսկե խաղակոշիկի», երեք անգամ՝ «Ոսկե գնդակի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում