12:12  ,  27 նոյեմբերի, 2015

«Բարսելոնայում» հանդես է եկել հայ ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայում» ժամանակին հանդես է եկել հայկական արմատներով կիսապաշտպան Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը (ծնված 1953-ին): Ուրուգվայի ներկայացուցիչը «Բարսելոնայում» խաղացել է 1976-1979 թվականներին: 28 հանդիպումներում նա խփել է երկու գնդակ:

Ալֆրեդո Ամարիլյո Քեշիշյանը հանդես է եկել նաեւ իսպանական «Վալյադոլիդում», «Էսպանյոլում», «Սալամանկայում», Ուրուգվայի «Նասյոնալում» եւ «Դանուբիոյում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում