«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների գործողությունները Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի «Կրասնոդար» - «Բորուսիա» խաղում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը դորտմունդյան թիմում՝ ստանալով 6.5 գնահատականը:
«Մխիթարյանը ստեղծեց մի քանի գոլային պահեր թիմակիցների համար, կարող էր գնդակ խփել ընդմիջումից առաջ եւ հետո, բայց հայ խաղացողի ամենավտանգավոր հարվածից հետո «Կրասնոդարին» փրկեց դարպասաձողը: Դաշտի տերերին ոչ միշտ էր հաջողվում չեզոքացնել Մխիթարյանին եւ Գյունդոգանին»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի ղեկավարած թիմը պարտվել է 0:1 հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Երկու թիմերն էլ նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում