00:47  ,  27 նոյեմբերի, 2015

«Փյունիկը» հավաք չի անցկացնի Թուրքիայում

Երեւանի «Փյունիկը» հայտարարել է Թուրքիայում մարզումային հավաք չանցկացնելու մասին:

«Վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի սահմանում:

Նախնական բանակցային բոլոր գործընթացները չեղյալ են համարվել: Այլընտրանքային տարբերակները քննարկվում են, որոնց մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով