Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Ռուսաստանում մրցեց «Կրասնոդարի» հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով:
Արդեն առաջին րոպեին դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պերեյրայի նկատմամբ եւ նշանակվեց 11 մետրանոց հարված Վայդենֆելերի պաշտպանած դարպասին: Հարվածը դիպուկ իրացրեց Պավել Մամաեւը:
«Բորուսիայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Խմբային փուլի վերջին տուրից առաջ «Բորուսիան» ու «Կրասնոդարը» C խմբում վաստակել են 10-ական միավոր եւ ապահովել են տեղը 1/8 եզրափակիչում: Գոլերի տարբերությամբ, առաջին տեղում գերմանական թիմն է:
Եվրոպայի լիգա, 5-րդ տուր
A խումբ
«Մոլդե» (Նորվեգիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 00:05 (Նոյեմբերի 27) (Երեւանի ժամանակով)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 00:05
B խումբ
«Ռուբին» (Ռուսաստան) - «Սյոն» (Շվեյցարիա)՝ 2:0
Բլագոյ Գեորգիեւ, 72, Մարկո Դեւիչ, 90
Հեռացում՝ Բիրամա Նդոյե, 34, երկրորդ դեղին քարտ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բորդո» (Ֆրանսիա)՝ 20:00
C խումբ
«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բորուսիա Դ.» (Գերմանիա)՝ 1:0
Պավել Մամաեւ, 2, 11մ
ՊՍՕԿ (Հունաստան) - «Գաբալա» (Ադրբեջան)՝ 00:05
D խումբ
«Լեգիա» (Լեհաստան) - «Միտյուլանդ» (Դանիա)՝ 00:05
«Բրյուգե» (Բելգիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:05
E խումբ
«Դինամո» (Մինսկ, Բելառուս) - «Վիկտորիա» (Պլզեն, Չեխիա)՝ 1:0
Նենադ Ադամովիչ, 90
Հեռացում՝ Օլեգ Վերետիլո («Դինամո»), 90, երկրորդ դեղին քարտ
Չիրացրած 11մ՝ Նենադ Ադամովիչ, 90
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 00:05
F խումբ
«Բրագա» (Պորտուգալիա) - «Լիբերեց» (Չեխիա)՝ 00:05
«Մարսել» (Ֆրանսիա) - «Գրոնինգեն» (Հոլանդիա)՝ 00:05
G խումբ
«Լացիո» (Իտալիա) - «Դնեպր» (Ուկրաինա)՝ 22:00
«Ռուսենբուրգ» (Նորվեգիա) - «Սենտ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 22:00
H խումբ
«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 22:00
«Բեշիկտաշ» (Թուրքիա) - «Շկենդերբեու» (Ալբանիա)՝ 22:00
I խումբ
«Բազել» (Շվեյցարիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 22:00
«Բելենենսեշ» (Պորտուգալիա) - «Լեխ» (Լեհաստան)՝ 22:00
J խումբ
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 22:00
«Քարաբագ» (Ադրբեջան) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 22:00
K խումբ
«Շալկե» (Գերմանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 22:00
«Սպարտա» (Չեխիա) - «Աստերաս» (Հունաստան)՝ 22:00
L խումբ
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 22:00
«Աուգսբուրգ» (Գերմանիա) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 22:00
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում