11:09  ,  27 նոյեմբերի, 2015

Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է եւ տուգանվել

Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի 22-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ հանդիպման պաշտոնյաների նկատմամբ վիրավորական վարքի համար որակազրկվել է երկու խաղով եւ տուգանվել (30 հազար ռուբլի), հաղորդում է 1fnl.ru-ն:

Մեկ հանդիպում («Սիբիրի» հետ) 49-ամյա մասնագետն արդեն բաց է թողել: Եվս 5 հազար ռուբլի տուգանք Գրիգորյանը կվճարի տեխնիկական գոտու սահմաններից դուրս գալու համար:

Հիշեցնենք, որ «Վոլգայի» հետ «ԲՄԱ-Էներգիան» խաղացել է ոչ ոքի՝ 1:1, իսկ «Սիբիրին» պարտվել է 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում