20:46  ,  26 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» պարտվում է Կրասնոդարում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայում» հյուրընկալվել է ռուսական «Կրասնոդարին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է նվազագույն հաշվով:

Արդեն առաջին րոպեին դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Պերեյրայի նկատմամբ եւ նշանակվեց 11 մետրանոց հարված Վայդենֆելերի պաշտպանած դարպասին: Հարվածը դիպուկ իրացրեց Պավել Մամաեւը: Ընդմիջում է:

«Բորուսիայի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում