21:09  ,  26 նոյեմբերի, 2015

Մկոյանի իրացրած 11 մետրանոցը «Էստեղլալին» օգնեց դուրս գալ կիսաեզրափակիչ

Իրանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Էստեղլալն» արտագնա խաղում մրցել է «Նաֆտի» հետ: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հետխաղյա 11 մետրանոցն ավելի հաջող են իրացրել հյուրերը՝ 5:4:

«Էստեղլալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը հաջող է իրացրել նաեւ հետխաղյա 11 մետրանոցներից մեկը:

Իրանի Գավաթի կիսաեզրափակիչում «Էստեղլալը» կմրցի «Տրակտոր Սազիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում