19:44  ,  26 նոյեմբերի, 2015

«Վարդարը» պարտվեց, Համբարձումյանը ստացավ կարմիր քարտ

Ֆուտբոլի Մակեդոնիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Վարդարը» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Շկենդիային»:

Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը կարմիր քարտ ստացավ 25-րդ րոպեին: Հեռացվել է նաեւ «Վարդարի» պաշտպան Գորան Պոպովը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում