18:45  ,  26 նոյեմբերի, 2015

Կանչելսկիս. «Բորուսիայում» ահավոր ոչինչ չկա

«Բորուսիայում» ահավոր ոչինչ չկա, «Կրասնոդարը» կարող է հաղթել 2:1 հաշվով, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը՝ խոսելով Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին:

«Այսօր սպասվում է հետաքրքիր խաղ: «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում լավ է խաղում, ձգտում է շատ գրոհել: «Բորուսիայում» ոչ մի ահավոր բան մեզ համար չկա: Կարծում եմ՝ «Կրասնոդարը» կհաղթի 2:1 հաշվով: Ռուսական թիմը երիտասարդ է, ունի փորձ հավաքելու կարիք: Այդ դեպքում, պատրաստվածությունը ավելի բարձր կլինի»,- Կանչելսկիսի խոսքը մեջբերում է Championat-ը:

C խմբում «Բորուսիան» 10 միավորով զբաղեցնում է առաջին տեղը, «Կրասնոդարն» ունի 7 միավոր եւ երկրորդն է:

«Կրասնոդար» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում