18:17  ,  26 նոյեմբերի, 2015

Ջերարդ. Բենիտեսը պետք է հարմարվի «Ռեալի» աստղերին

Բենիտեսը լավ մարզիչ է, սակայն նա պետք է հարմարվի «Ռեալի» աստղերին, ասել է անգլիական «Լիվերպուլի» նախկին առաջատար, ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես եկող Սթիվեն Ջերարդը:

«Ինձ հետաքրքիր է, թե ինչպես են դասավորվել Բենիտեսի հարաբերություններն աստղային ֆուտբոլիստների հետ: Բենիտեսի համար գլխավորը թիմն է, նա անհատականությունների երկրպագու չէ: Նրա մոտ ամեն ինչ կառուցված է թիմային փիլիսոփայության վրա: Իսկ «Ռեալում» ամեն ինչ պտտվում է Ռոնալդուի եւ մյուս աստղերի շուրջը: Բենիտեսը պետք է հարմարվի նրանց, հակառակը չի լինի»,- Ջերարդի խոսքը մեջբերում է Marca-ն:

Բենիտեսը «Լիվերպուլը» գլխավորել է 2004-2010 թվականներին՝ մեկ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում